ԱՄՆ Հայ իրավաբանական միության պատվիրակությունը Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ միասին այսօր հյուրընկալվել էին Գերագույն դատարանում: Գերագույն դատարանի նախագահ Ն.Նարիմանյանը, կարեւորելով միության պատվիրակության այցն Արցախ, ողջունեց միության անդամներին եւ նրանց նախաձեռնությունը՝ իրենց տարեկան համաժողովը Արցախում անցկացնելու վերաբերյալ, հատկապես, որ համագումարն անց է կացվել Շուշի քաղաքում՝ Արցախի հոգեւոր մայրաքաղաքում:
Հյուրերը հետաքրքրված էին Արցախի Հանրապետության դատական համակարգի կազմավորման, դատարանի կառուցվածքի, դատավորների դերի եւ կարգապահական պատասխանատվության մասին հարցերով, որոնց վերաբերյալ իրավական կարգավորումները ներկայացվեցին ԳԴ նախագահի կողմից:
Եվ՛ պատվիրակության անդամները, եւ՛ դատավորները երկուստեք կարեւորելով այս առաջին այցը Արցախ՝ հույս հայտնեցին, որ այն կլինի շարունակական եւ փոխադարձ ու իր տեսակով կնպաստի Արցախի միջազգային ճանաչմանը: