Մայիսի 31-ին Ազգային ժողովի գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստում ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը Գերագույն դատարանի դատավորի թափուր պաշտոնում նշանակում կատարելու համար Ազգային ժողովին է առաջարկել վերաքննիչ դատարանի դատավոր Հրայր Աբրահամյանի, իսկ վերաքննիչ դատարանի դատավորի թափուր պաշտոնում՝ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մարատ Ավանեսյանի թեկնածությունը:
Քվեարկության արդյունքներով ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրապարակել է ԱԺ որոշումները՝ ԲԴԽ-ի կողմից առաջարկված դատավորներին պաշտոններում նշանակելու վերաբերյալ: