Ծնվել է 1982 թ. դեկտեմբերի 23-ին ԼՂԻՄ Հադրութի շրջանի Տումի գյուղում: 2000թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը`գերազանցությամբ: 2008թ. գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժինը եւ ստացել մագիստրոսի աստիճան: 2005թ.ծառայության է ընդունվել ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունում` որպես քաղպաշտպանության գործերի վարչության ավագ սպա և ստացել լեյտենանտ սկզբնական զինվորական կոչում: 12.10.2007թ. նշանակվել է նույն վարչության կառավարման կետի պետի պաշտոնին: 06.08.2009 թ. նշանակվել է ԼՂՀ Շահումյանի շրջանի բնակչության և տարածքների պաշտպանության բաժնի պետի պաշտոնին: 09.02.2010թ. նշանակվել է ԼՂՀ ՓԾ տնօրենի ավագ օգնականի պաշտոնին: 01.01.2012 թ. նշանակվել է ԼՂՀ ԿԱ ՓԾ իրավաբանական բաժնի պետի պաշտոնին: 01.09.2014թ. նշանակվել է ԼՂ Հ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի աշխատակազմի ղեկավարի պաշտոնին:
Դավիթ Հակոբյանը ունի փրկարարական ծառայության փոխգնդապետի կոչում:
2009թ. հանդիսանում է Արցախի պետական համալսարանի «Իրավունքի» ամբիոնի դասախոս:
2017թ. ավարտել է ՀՀ Արդարադատության ակադեմիան:
Պարգևատրվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Կանխարգելում, Օգնություն, Փրկություն», ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության «Անբասիր ծառայության համար» 2-րդ աստիճանի մեդալներով և ԼՂՀ վարչապետի պատվոգրով:
2018թ. հունիսի 27-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Ամուսնացած չէ: