ԱՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի նախաձեռնությամբ, երեկ՝ հուլիսի 27-ին, տեղի է ունեցել հանդիպում` «ԼՂՀ դատավորներ» հասարակական կազմակերպության անդամների եւ ԼՂՀ Փաստաբանների պալատի անդամների մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում փաստաբանների կողմից ներկայացվել է մտահոգող հարցերն ու անհամաձայնությունները: Դատավորները հնչեցրել են պատասխաններ եւ առաջարկել լուծումներ: Նշվել է, որ նման ձեւաչափով առաջին հանդիպումը արդյունավետ էր եւ շարունակական բնույթ կրելու դեպքում կլուծի մի շարք խնդիրներ: