ՌԱՖԱՅԵԼ ԿԱՐԵՆԻ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

Ռաֆայել Կարենի Ջհանգիրյան

Ծնվել է 1986թ. դեկտեմբերի 27-ին, ԼՂՀ քաղաք Ստեփանակերտում: 2003թ-ին ավարտել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: 2004-2006 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում: 2009 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: 2009-2011 թվականներին աշխատել է ԼՂՀ Գերագույն դատարանում` որպես դատավորի օգնական: 2009 թվականին ընդունվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա  ԳՄԿ մագիստրատուրայի հեռակա ուսուցման «Իրավագիտության» բաժինը եւ 2011 թվականին գերազանցությամբ ավարտել` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան: 2011 թվականին աշխատել է «Հայկ» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու: 2011-2012 թվականներին կրկին աշխատել է ԼՂՀ Գերագույն դատարանում` որպես դատավորի օգնական: 2012 թվականին ԼՂՀ Գերագույն դատարանի դատավորի օգնականի պաշտոնից տեղափոխվել եւ նշանակվել է ԼՂՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետի պաշտոնում և նույն թվականին շնորհվել է դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: 2013 թվականի հունվարի 16-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2018թ․հոկտեմբերի 31-ին ԱՀ Ազգայի Ժողովի կողմից ընտրվել է  ԱՀ վերաքննիչ դատարանի դատավոր։

2015թ. հուլիսի 22-ից մինչեւ 2018թ. հուլիսի 31-ը հանդիսանում էր ԱՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ:

Ամուսնացած է: Ունի մեկ երեխա: