Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի /այսուհետ` Դատարան/ աշխատակազմի /այսուհետ` Աշխատակազմ/ ղեկավարի (ԴԴ-1.2-16) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն իրավաբանական կրթություն, դատական /պետական/ ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում, բացառությամբ Արցախի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն և առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում:
Մրցույթը կկայանա 2018թ. դեկտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:
Մրցույթին մասնակցել ցանկացող Արցախի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժին (հեռ.95-96-98) :
Մրցույթը կկայանա Դեպարտամենտի շենքում (հասցե՝ ք. Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42):