Վերաքննիչ դատարան: Դատավորներ

ԿԱՐԵՆ ԲՈՐԻՍԻ ՂԱՐԱՅԱՆ
ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ

Ծնվելէ 1964 թվականի հուլիսի 25-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1981 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1981-1983 թվականներին աշխատել է Ստեփանակերտի էլեկտրո-տեխիկական գործարանում` որպես ֆրեցերագործ: 1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1985 ընդունվել է Ադրբեջանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և 1990 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1990-1992 թվականներին աշխատել է Ստեփանակերտի պետական նոտարական գրասենյակում`որպես պետնոտար: 1992-1994 թվականներին աշխատել է ԼՂՀ զինվորական տրիբունալում`որպես նախագահ, արդարադատության մայոր: 1995-1997 թվականներին աշխատել է Ստեփանակերտի իրավաբանական կոնսուլտացիայում`որպես վարիչ: 1997-1998 թվականներին աշխատել է ԼՂՀ դատախազության կենտրոնական մարմնում` որպես դատախազ-քրեագետ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական: 1998-1999 թվականներին աշխատել է ԼՂՀ Պետական հարկային վարչության համակարգում` որպես իրավաբանական և օպերատիվ վարչության պետ, այնուհետև մաքսային հսկողության բաժնի պետ: 1999-2002 թվականներին հանդիսացել է ԼՂՀ փաստաբանների միության անդամ,փաստաբան: 2002 թվականի փետրվարի 6-ին ԼՂՀ Ազգային Ժողովի կողմից նշանակվել է ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր: 2009 թվականից մինչև 2012 թվականը հադիսացել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: 2012 թվականի հոկտեմբերի 31-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ: ԼՂՀ Նախագահի  2016թ. օգոստոսի 30-ի հրամանագրով պարգևատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով: Ամուսնացած է: Ունի երկու երեխա:

ՀՐԱՅՐ ԱՐՏԵՄԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 24-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1996 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 136 միջնակարգ դպրոցը: 2002 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2005 թվականին` ասպիրանտուրան: 2011 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսա-իրավաբանական ֆակուլտետը` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան: 2005-2006 թվականների ընթացքում ծառայել է ԼՂՀ պաշտանության բանակում: 2000-2002 թվականներին աշխատել է ՀՀ “Կենսատեխնոլոգիա” ԳՀ ինստիտուտում, որպես` իրավախորհրդատու: 2002-2005 թվականներին աշխատել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական վարչությունում /հետագայում` ծառայություն/, որպես` գործերի կառավարիչ, այնուհետ` իրավաբանական խմբի ղեկավար: 2006-2008 թվականներին աշխատել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունում, որպես` իրավաբանական բաժնի պետ: Ունի հարկային ծառայության ավագ լեյտենանտի հատուկ կոչում: 2008 թվականի հունիսի 19-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր: 2015թ. հունվարի 20-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: Ամուսնացած է: Ունի երեք դուստր:

ԼԻԼՅԱ ՌԱՖԱՅԵԼԻ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ծնվել է 1958 թվականի հունվարի 3-ին, ԼՂԻՄ Մարտունի քաղաքում:  1974 թվականին գերազանցությամբ ավարտել է Մարտունու միջնակարգ դպրոցը: 1974 թվականի նոյեմբերի 17-ին աշխատանքի է ընդունվել Մարտունու շրջանային ժողովրդական դատարանում` որպես դատական նիստերի քարտուղար: 1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ու ստացել իրավաբանի որակավորում: 1978-1997 թվականներին աշխատել է Մարտունու պետական նոտարական գրասենյակում` որպես պետնոտար: 1991-1992 թվականներին համատեղության կարգով կատարել է Մարտունու շրջժողդատավորի պարտականությունները:  1997-2002 թվականներին աշխատել է Մարտունու շրջանի դատավորի պաշտոնում: 2003 թվականին նշանակվել է ԼՂՀ արդարադատության նախարարության դատական մարմինների բաժնի պետի, իսկ 2004 թվականից` նույն նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոններում: Արդարադատության 3-րդ դասի խորհրդական է: Ունի ԼՂՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: 2008 թվականի հունիսի 19-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր: Արցախյան ազատամարտում զոհված և հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված ազատամարտիկի այրի է: Ունի հինգ երեխա:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՎԱԼԵՐԻԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1978 թվականի օգոստոսի 26-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում:  1995 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը:  1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով բակալավրի աստիճանի իրավաբանի որակավորում: 1999-2001թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում` որպես սպա, այնուհետև` սոցիալ-իրավական աշխատանքների գծով սպա:  2002 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության մագիստրատուրան: 2001-2004 թվականներին աշխատել է ԼՂՀ ՆԳՆ (ոստիկանության) մարմիններում` որպես հետաքննության խմբի տեսուչ, այնուհետև` քննչական բաժնի քննիչ: 2004-2008 թվականներին աշխատել է ԼՂՀ ԿԱ միգրացիայի, փախստականների և վերաբնակեցման վարչությունում` որպես աշխատակազմի ղեկավար: 2008 թվականիի հուլիսի 09-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2012 թվականի մայիսի 02-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում: Ամուսնացած է: Ունի մեկ երեխա:

ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԳԵՍԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1979 թվականի հունիսի 17-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1996 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցը: 2000 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի իրավաբանական բաժինը, իսկ 2004 թվականին` նույն համալսարանի մագիստրատուրայի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավաբանական բաժինը և ստացել իրավագիտության մագիստրոսի աստիճան 2011 թվականին ավարտել է ԱրՊՀ մագիստրատուրայի տնտեսաիրավաբանական ֆակուլտետը` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան: 2000-2002 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում: 2002-2005 թվականներին աշխատել է ԼՂՀ Գերագույն դատարանում` որպես գործավար` աշխատանքային պարտականությունները համատեղելով դատական նիստերի քարտուղարի աշխատանքի հետ, այնուհետև` պաշտոնի վերանվանման կապակցությամբ 2005 թվականից մինչև 2006 թվականը եղել է ԼՂՀ Գերագույն դատարանի դատավորի օգնական: 2002-2004 ուսումնական տարիներին դասավանդել է Ստեփանակերտի “Գրիգոր Նարեկացի” համալսարանում` որպես “Քրեական իրավունք” և “Քրեաբանություն” առարկաների դասախոս: 2006-2008 թվականներին աշխատել է ԼՂՀ գլխավոր դատախազությունում` որպես պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ: Ունի երրորդ դասի խորհրդականի դասային աստիճան: 2008 թվականի հունիսի 19-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր: ԼՂՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահի 2012 թվականի հունիսի 11-ի թիվ 01-Ա որոշմամբ նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Ամուսնացած է: Ունի երկու երեխա:

ՀԱՍՄԻԿ ՊԱՐՖԻՈՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ծնվել է 1963 թվականի փետրվարի 12-ին, ՀՀ Սիսիան քաղաքում: 1980 թվականին գերազանցությամբ ավարտել է Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1988 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժինը:  1988-1991 թվականներին աշխատել է Զանգեզուրի “Ավտոտեխսպասարկում” արտադրական միավորումում` իրավախորհրդատու: 1991-2008 թվականներին հանդիսացել է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան: 2001 թվականին փաստաբանական գործունեության բնագավառում դրսևորած անբասիր վարքի և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է պատվոգրով: 2001 թվականին, որպես փաստաբան, մասնակցել է Կրթության Զարգացման Ակադեմիայի և USAID-ի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին` ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում: 2002-2008 թվականներին ընդգրկված է եղել ՀՀ Դատավորների թեկնածուների պաշտոնեական պիտանելիության ցուցակում: 2006-2007 ուսումնական տարում դասավանդել է Եվրոպական կրթական ակադեմիայում` որպես իրավունքի դասախոս: 2008 թվականի հունիսի 19-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր: 2009 թվականի մարտի 13-ին ԼՂՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: 2010 թվականի հունիսի 22-ին “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Դատավորներ” հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովի կողմից ընտրվել է Կազմակերպության նախագահ: 1994-2003 թվականներին դասավանդել է Սիսիանի հումանիտար քոլեջում` որպես իրավագիտական առարկանների դասախոս: 2007 թվականի սեպտեմբերից առ այսօր դասախոսում է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավունքի ամբիոնում: 2014 թվականի մարտի 19-ին  վերընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: 2014 թ. դեկտեմբերի 18-ին վերընտրվել է Դատավորների միության նախագահ: Ամուսնացած է: Ունի երկու դուստր:

ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏԻ ՍԱՂՅԱՆ

Ծնվել է 1978 թվականի մարտի 1-ին, ԼՂԻՄ Մարտունի քաղաքում:  1995 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:  1995-1997 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:  1999-2003 թվականներին աշխատել է ԼՂՀ անվտանգության խորհրդի աշխատակազմի իրավաբանական բաժնում` որպես մասնագետ:  2002 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել մագիստրոսի աստիճան:  2003-2006 թվականներին աշխատել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականի պաշտոնում:  2006-2008 թվականներին աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության ներման և քաղաքացիության հարցերի բաժնի վարիչի պաշտոնում:  ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ և այդ պաշտոնը զբաղեցրել է 2005-2008 թվականների ընթացքում:  2008 թվականի հունիսի 19-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր: 2009 թվականի մարտի 13-ին ԼՂՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: 2014 թվականի մարտի 19-ին  վերընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: Ամուսնացած է: Ունի երկու որդի: