Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատավորներ


ԱՆԱՏՈԼԻ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ

Ծնվել է 1980 թվականի հուլիսի 1-ին, ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: 1997 թվականին ոսկե մեդալով ավարտել է Ավետարանոցի միջնակարգ դպրոցը: 2001 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժինը, իսկ 2003 թվականին` իրավագիտության մագիստրատուրան: 2009 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2003-2008 թվականներին աշխատել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատական նիստերի քարտուղար, դատավորի օգնական:  2008-2011 թվականներին աշխատել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավոր:  2011թ. հուլիսի 7-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:  2004 թվականից աշխատում է Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնում` որպես դասախոս:  2015թ. հունվարի 20-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: Ամուսնացած է: Ունի մեկ երեխա:

ԱՐՍԵՆ ԱՐՏԱՇԵՍԻ ԱՄԻՐՋԱՆՅԱՆ

Ծնվել է 1958 թվականի հուլիսի 8-ին, ԼՂԻՄ Հադրութ քաղաքում: 1975 թվականին ավարտել է Հադրութի միջնակարգ դպրոցը: 1981 թվականին ավարտել է Ռիգայի քաղաքացիական ավիացիայի ինստիտուտը: 1981-1982 թվականներին աշխատել է Գրոզնի քաղաքի միավորված ավիացիոն ջոկատում`որպես ինժեներ: 1982-1983 թվականներին աշխատել է ք.Հադրութի “Սելխոզտեխնի-կայում”` ինժեների պաշտոնում: 1983-2001 թվականներին ծառայել է ԼՂՀ ներքին գործերի նախարարությունում` անձնագրային սեղանի պետ, պրոֆիլակտիկ բաժանմունքի պետ, միլպետի պաշտոնակատար, միլպետի տեղակալ, ավագ քննիչ: 1989թ. ընդունվել է ԽՍՀՄ-ի ՆԳՆ Կարագանդայի ոստիկանության բարձրագույն դպրոցի հեռակա բաժինը: Ուսումը շարունակել և 1994թ. ավարտել է Դոնի Ռոստովի ոստիկանության բարձրագույն դպրոցը և ստացել իրավաբանի մասնագիտություն: 2002 թվականի փետրվարի 6-ին ԼՂՀ Ազգային ժողովի կողմից նշանակվել է ԼՂՀ առաջին ատյանի դատարանի դատավոր: Արցախյան պատերազմի մասնակից է: Ամուսնացած է: ԼՂՀ Նախագահի  2016թ. օգոստոսի 30-ի հրամանագրով պարգևատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով: Ունի երեք երեխա:

ԴԱՎԻԹ ՌԱՖԱՅԵԼԻ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ծնվել է 1984 թվականի հունվարի 12-ին, ԼՂԻՄ Մարտունի քաղաքում: 2001 թվականին ավարտել է Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցը:  2008 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավագիտական ֆակուլտետի իրավագիտություն բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան` իրավաբանի որակավորմամբ: 2004-2006 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում` որպես ժամկետային զինծառայող: 2008-2012 թվականներին աշխատել է ԼՂՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչությունում` որպես քննիչ, ավագ քննիչ:  2012 թվականի մայիսի 21-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ամուսնացած է: Ունի մեկ երեխա:

 ՄԱՐԱՏ ԳԱՐԻԻ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 4-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1998 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը: 2003 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի իրավագիտության հեռակա բաժինը: 1999-2001 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում` որպես ժամկետային զինծառայող: 2002-2003 թվականներին աշխատել է ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կադաստրային քարտեզագրման, կադաստրային ծրագրերի իրականացման և լիցենզավորման բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ, Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման հաշվառման բաժնում` որպես երկրորդ կարգի մասնագետ: 2003-2008 թվականներից աշխատել է ԼՂՀ Գերագույն դատարանում` որպես դատավորի օգնական: 2008 թվականի հունիսի 19-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2009 թվականի մարտի 13-ին ԼՂՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: 2014 թվականի մարտի 19-ին  վերընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: Ամուսնացած է: Ունի երեք երեխա:

ՍՊԱՐՏԱԿ ԳՐԻԳՈՐԻԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ծնվել է 1981 թվականի հունիսի 20-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1998 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցը: 2003 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 2007 թվականին ավարտել է նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:  2004-2011թվականներին աշխատել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական: 2005 թվականից առ այսօր զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: 2011 թվականի հուլիսի 7-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ամուսնացած է: Ունի երեք զավակ:

ՎԻՏԱԼԻ  ԱԴՎԵՐԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ծնվել է 1981 թվականի հուլիսի 19-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ննգի գյուղում:  1997 թվականին ավարտել է Ննգու միջնակարգ դպրոցը: 2002 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի իրավագիտության բաժնի բակալավրիատը:  2002-2004 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:  2004-2006 թվականներին աշխատել է ԼՂՀ Գերագույն դատարանում` որպես դատական նիստերի քարտուղար: 2006-2009 թվականներին աշխատել է ԼՂՀ Գերագույն դատարանում, որպես դատավորի օգնական: 2008 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան` ստանալով մագիստրոսի աստիճան: 2007 թվականից դասախոսում է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության ամբիոնում: 2009-2013 թվականներին աշխատել է ԼՂՀ վերաքննիչ դատարանում` աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: 2010 թվականին շնորհվել է դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան: 2013 թվականի հունվարի 16-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2014 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավունքի ամբիոնի “Միջազգային իրավունք” բաժինի ասպիրանտուրան: Ամուսնացած է: Ունի երկու երեխա:

Harutunyan

ՀԱՍՄԻԿ ԱՐՏՅՈՒՇԱՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծնվել է 1976թ. սեպտեմբերի 30-ին,   ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում, մտավորականի ընտանիքում: 1993թ. ավարտել է Սարուշենի միջնակարգ դպրոցը: 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1999-2002թթ. աշխատել է Շուշիի Ժողովրդական համալսարանում` որպես դասախոս և իրավագիտության դեպարտամենտի նախագահ: 2002թ. սեպտեմբերի 1-ից աշխատում է Արցախի պետական համալսարանում` որպես իրավունքի ամբիոնի ավագ դասախոս: Դասախոսական աշխատանքին զուգահեռ` զբաղեցրել է իրավունքի ամբիոնի վարիչի և Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնները: 2009թ. փետրվարի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել  է ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ,  իսկ ԼՂՀ  գլխավոր դատախազի թիվ 20 առ 05.02.2009թ. հրամանի համաձայն` ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ: 2015թ. մարտի 24-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ամուսնացած է,  ունի երեք որդի:

 ԿԱՐԵՆ ՕԼԵԳԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Ծնվել է 1984 թվականի հունվարի 25-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 2000 թվականին ավարտել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 2007 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի “Իրավագիտություն” բաժինը և ստացել իրավաբանի որակավորում ու մագիստրոսի աստիճան: 2002-2004 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում` որպես դասակի հրամանատարի տեղակալ` կրտսեր սերժանտ կոչումով: 2005-2008 թվականներին աշխատել է “Հուստինիան իրավաբանական” ընկերություն ՓԲԸ-ում` որպես իրավախորհրդատու և փոխտնօրեն, միաժամանակ` “Հուստի” ՓԲԸ-ում` որպես իրավաբան:  2008-2012 թվականներն աշխատել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունում` որպես օպերատիվ հետախուզության վարչության հարկային հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հետաքննիչի պաշտոնակատար, հետաքննիչ, օպերատիվ հետախուզության վարչության օպերատիվ հետախուզության վերլուծության և դիտարկումների բաժնի ավագ օպեր-լիազոր, իրավաբանական բաժնի “Գ” խմբի առաջատար մասնագետ-իրավաբան, համատեղելով իրավաբանական բաժնի պետի պարտականությունները, իրավաբանական բաժնի պետ, մասնագետ-իրավաբան:  2012 թվականի մայիսի 21-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ամուսնացած է: Ունի երեք զավակ:

ՌԱՖԱՅԵԼ ԿԱՐԵՆԻ ՋՀԱՆԳԻՐՅԱՆ

Ծնվել է 1986թ. դեկտեմբերի 27-ին, ԼՂՀ քաղաք Ստեփանակերտում: 2003թ-ին ավարտել է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: 2004-2006 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում: 2009 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան: 2009-2011 թվականներին աշխատել է ԼՂՀ Գերագույն դատարանում` որպես դատավորի օգնական: 2009 թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի հեռակա ուսուցման «Իրավագիտության» բաժինը եւ 2011 թվականին գերազանցությամբ ավարտել` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան: 2011 թվականին աշխատել է «Հայկ» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու: 2011-2012 թվականներին կրկին աշխատել է ԼՂՀ Գերագույն դատարանում` որպես դատավորի օգնական: 2012 թվականին ԼՂՀ Գերագույն դատարանի դատավորի օգնականի պաշտոնից տեղափոխվել եւ նշանակվել է ԼՂՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետի պաշտոնում և նույն թվականին շնորհվել է դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան: 2013 թվականի հունվարի 16-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ամուսնացած չէ:

ՄՀԵՐ ՍԼԱՎԻԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 22-ին, ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Խաչեն /նախկինում Սեյդիշեն/ գյուղում: 1995 թվականին ոսկե մեդալով ավարտել է Խաչեն գյուղի միջնակարգ դպրոցը: 1995-1998 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:  2000 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետը իրավագիտության բաժնի բակալավրիատը, 2002 թվականին նույն համալսարանի մագիստրատուրան` իրավագիտություն մասնագիտությամբ և ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրոսի աստիճան: 1999-2002 թվականներին աշխատել է ԼՂՀ արդարադատության պետվարչության հարկադիր կատարման ծառայությունում`որպես հարկադիր կատարող: 2002-2008 թվականներին աշխատել է ԼՂՀ առաջին ատյանի դատարանում`որպես դատավորի օգնական: 2008-2009 թվականներին աշխատել է ԼՂՀ վերաքննիչ դատարանում` որպես աշխատակազմի ղեկավար: 2009 թվականի հունվարի 22-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2014 թվականի մարտի 19-ին ԼՂՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: Ամուսնացած է: Ունի երեք երեխա: