Հարգելի ընկերներ, շեմին է 2019 թվականը, տարեմուտը՝ միշտ նոր, բարի, ցանկալի, սպասումներով ու երազանքներով պարուրված:
Ցանկանում եմ, որ ամենաընտանեկան եւ ջերմ տոնը դիմավորեք անկեղծ ու մտերիմ մթնոլորտում: Թող գալիք տարում գործնական հաջողությունները, առողջությունն ու երջանկությունը ուղեկից լինեն ձեզ:
Եւս մեկ անգամ շնորհավորելով բոլորիդ, ցանկանում եմ նախ խաղաղություն Արցախ աշխարհին, սահմանապահ զինվորներին կամք ու տոկունություն, որպեսզի մեր այգաբացները միշտ խաղաղ լինեն:
Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ: