ԱՀ Գերագույն դատարանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ

Սիրելի հայրենակիցներ, եւս մեկ տարի մոտենում է իր ավարտին, իր օրերի խորքում տանելով մեր իրականացած ու չիրականացած երազանքներն ու սպասումները: Ամանորը ընտանեկան լավագույն տոնն է, լավագույն գաղափարների ու նպատակների իրականացման սկիզբը։

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում, որ գալիք 2019թ. լինի իղձերի իրականացման, վերելքների եւ խաղաղության տարի: Թող գալիք տարում քրիստոնեական հավատն ու բարությունը ուղեկցեն մեզ։

Եւս մեկ անգամ շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն ու ներդաշնակություն: