ԱՀ ԲԴԽ-ն ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշում է կայացրել

2019 թվականի փետրվարի 4-ին Ստեփանակերտ քաղաքում, Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նստավայրում, դռնփակ նիստում քննարկելով որակավորման գրավոր քննության աշխատանքների ստուգման և գնահատման նպատակով գնահատման, իսկ քննության արդյունքների բողոքարկման հետ կապված հարցեր լուծելու նպատակով բողոքարկման հանձնաժողովների կազմում ընդգրկելու համար դատավորների թեկնածություններ առաջարկելու մասին հարցը, ղեկավարվելով Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասով, 92-րդ հոդվածի 4-րդ մասով՝ որոշեց ռաջարկել յոթ դատավորի թեկնածություն՝ իրենց համաձայնությամբ: