Նարինե Կառլենի Նարիմանյան
Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ
Ծնվել է 1974թ. հունիսի 19-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1990 թվականին ոսկե մեդալով ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը: 1990-1995 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 1990-1997 թվականներին աշխատել է Ստեփանակերտի թիվ 2718 ավտոշարասյունում` որպես օպերատոր, միաժամանակ, 1995-1997 թվականներին կատարելով իրավախորհրդատուի պարտականությունները: 1997-1998 թվականներին աշխատել է “Ասպար” ՍՊԸ-ում` որպես կառավարիչ: 1998-2001 թվականներին աշխատել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմում` որպես իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ: 2001-2004 թվականներին աշխատել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչի, այնուհետև 2004-2006 թվականներին ԼՂՀ Անվտանգության խորհրդի աշխատակազմում` պետաիրավական վարչության պետի պաշտոններում: 2006-2007 թվականներին աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում` որպես պետաիրավական վարչության պետ: 2007 թվականին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ Արդարադատության նախարար և աշխատել մինչև 2012 թվականը: ԼՂՀ Նախագահի 2012թ. սեպտեմբերի 22-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: 2013 թվականի ապրիլի 25-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային Ժողովի որոշմամբ նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահ: ԼՂՀ Նախագահի 2016թ. օգոստոսի 30-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: 2017թ. հունվարի 20-ին պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի հիմնադրման հուշամեդալով: Ունի քաղաքացիական ծառայության I-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Ամուսնացած է, ունի երկու երեխա: