Գայանե Ավետիսի Գրիգորյան

Գայանե Ավետիսի Գրիգորյան

Ծնվել է 1977 թվականի մայիսի 25-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1993 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1998 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1999 թվականից առ այսօր աշխատում է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավունքի ամբիոնում` որպես դասախոս: 2007-2008 թվականներին աշխատել է ԼՂՀ արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչության առաջին քարտուղարի պաշտոնում: 2008 թվականի ապրիլի 16-ին ԼՂՀ Ազգային ժողովի կողմից նշանակվել է ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր: 2012 թվականի նոյեմբերի 15-ին  ԼՂՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: ԼՂՀ Նախագահի  2017թ. հունվարի 19-ի հրամանագրով պարգևատրվել է  «Մխիթար Գոշ»  մեդալով: 2017 թվականի նոյեմբերի 28-ին  Արցախի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ: 2017 թվականի դեկտեմբերի 05-ին Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ: Ամուսնացած է: Ունի երկու երեխա: