Արսեն Էդուարդի Հայրապետյան
Արցախի Հանրապետության ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Ծնվել է 1973 թվականի հուլիսի 19-ին, ԼՂԻՄ Մարտունի քաղաքում: 1990 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1990-1995 թվականներին սովորել և ավարտել է Ուկրաինայի պետական իրավաբանական ակադեմիայի ցերեկային բաժինը, 2004 թվականին` Արցախի պետական համալսարանի տնտեսագիտություն ֆակուլտետի հեռակա բաժինը: 1995-99 թվականներին աշխատել է Խարկովի մարզային դատախազությունում` Խարկովի միջշրջանային դատախազության դատախազի օգնականի ստաժոր, այնուհետև` քննիչ և ավագ քննիչ:  1999-2011 թվականներին` աշխատել է ԼՂՀ դատախազության համակարգում` 1999-2001 թթ.` ԼՂՀ գլխավոր դատախազության հատկապես կարևորագույն գործերով քննիչ, 2001-2003 թթ.` ԼՂՀ գլխավոր դատախազության հատկապես կարևորագույն գործերով ավագ  քննիչ,2003-2006 թթ.` ԼՂՀ գլխավոր դատախազության քննչական բաժնի պետ, 2006-2008 թթ.` Մարտունու շրջանի դատախազ,2008-2011 թթ.` ԼՂՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ: Արդարադատության 2-րդ դասի խորհրդական է: 2011թ. մարտի 23-ին ԼՂՀ Ազգային ժողովի կողմից նշանակվել է ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր: 2018թ.  մարտի 29-ին ԱՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Վերաքննիչ դատարանի նախագահ: Ամուսնացած է: Ունի երեք երեխա: