Անատոլի Վլադիմիրի Թադեւոսյան
Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ
Ծնվել է 1980 թվականի հուլիսի 1-ին, ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում: 1997 թվականին ոսկե մեդալով ավարտել է Ավետարանոցի միջնակարգ դպրոցը: 2001 թվականին կարմիր դիպլոմով ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժինը, իսկ 2003 թվականին` իրավագիտության մագիստրատուրան: 2009 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2003-2008 թվականներին աշխատել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատական նիստերի քարտուղար, դատավորի օգնական: 2008-2011 թվականներին աշխատել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավոր: 2011թ. հուլիսի 7-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ: 2004 թվականից աշխատում է Արցախի պետական համալսարանի իրավունքի ամբիոնում` որպես դասախոս: 2015թ. հունվարի 20-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի 2017թ. նոյեմբերի 27-ի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում իրավագիտություն մասնագիտությամբ, որը հաստատվել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2018թ. փետրվարի 7-ի որոշմամբ: Ամուսնացած է: Ունի մեկ երեխա: