Դավիթ Ռաֆայելի Ավանեսյան
Ծնվել է 1984 թվականի հունվարի 12-ին, ԼՂԻՄ Մարտունի քաղաքում: 2001 թվականին ավարտել է Մարտունու թիվ 1 միջնակարգ դպրոցը: 2008 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավագիտական ֆակուլտետի իրավագիտություն բաժինը և ստացել մագիստրոսի աստիճան` իրավաբանի որակավորմամբ: 2004-2006 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում` որպես ժամկետային զինծառայող: 2008-2012 թվականներին աշխատել է ԼՂՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչությունում` որպես քննիչ, ավագ քննիչ: 2012 թվականի մայիսի 21-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2017 թվականի նոյեմբերի 28-ին Արցախի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Ամուսնացած է: Ունի երկու երեխա: