Մարատ Գարիի Ավանեսյան

Մարատ Գարիի Ավանեսյան

Ծնվել է 1981թ. սեպտեմբերի 4-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1998 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը: 2003 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի իրավագիտության հեռակա բաժինը: 1999-2001 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում` որպես ժամկետային զինծառայող: 2002-2003 թվականներին աշխատել է ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի կադաստրային քարտեզագրման, կադաստրային ծրագրերի իրականացման և լիցենզավորման բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ, Ստեփանակերտի տարածքային ստորաբաժանման հաշվառման բաժնում` որպես երկրորդ կարգի մասնագետ: 2003-2008 թվականներից աշխատել է ԼՂՀ Գերագույն դատարանում` որպես դատավորի օգնական: 2008 թվականի հունիսի 19-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2009 թվականի մարտի 13-ին ԼՂՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: 2014 թվականի մարտի 19-ին  վերընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: 2018թ. մայիսի 31-ին ԱՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է վերաքննիչ դատարանի դատավոր: Ամուսնացած է: Ունի երեք երեխա: