Հասմիկ Արտյուշայի Հարությունյան

Հասմիկ Արտյուշայի Հարությունյան

Ծնվել է 1976թ. սեպտեմբերի 30-ին,   ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղում, մտավորականի ընտանիքում: 1993թ. ավարտել է Սարուշենի միջնակարգ դպրոցը: 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1999-2002թթ. աշխատել է Շուշիի Ժողովրդական համալսարանում` որպես դասախոս և իրավագիտության դեպարտամենտի նախագահ: 2002թ. սեպտեմբերի 1-ից աշխատում է Արցախի պետական համալսարանում` որպես իրավունքի ամբիոնի ավագ դասախոս: Դասախոսական աշխատանքին զուգահեռ` զբաղեցրել է իրավունքի ամբիոնի վարիչի և Տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալի պաշտոնները: 2009թ. փետրվարի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել  է ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ,  իսկ ԼՂՀ  գլխավոր դատախազի թիվ 20 առ 05.02.2009թ. հրամանի համաձայն` ԼՂՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ: 2015թ. մարտի 24-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ամուսնացած է,  ունի երեք որդի: