Նարեկ Մարատի Հովհաննիսյան

Նարեկ Մարատի Հովհաննիսյան

Ծնվել է 1985 թվականի հուլիսի 19-ին Երևան քաղաքում: 2001թ. ավարտել է Բերձոր քաղաքի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: 2003-2005 թվականներին պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերում:2006-2007 թվականներին աշխատել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի առաջին ատյանի դատարանում՝ որպես գրասենյակի քարտուղար:   2007-2008 թվականներին նույն դատարանում՝ որպես  աշխատակազմի ղեկավար:2008-2012 թվականներին աշխատել է նույն դատարանի Քաշաթաղի նստավայրում՝ որպես դատավորի օգնական: Ունի դատական ծառայության առաջին դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:   շ  2012 թվականի մայիսի 2-ին՝ «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից:2012-2014 թվականներին աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերում:2015-2018 թվականներին զբաղեցրել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:2015 թվականին ավարտել է ՀՀ «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետի իրավագիտության բաժինը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:2017 թվականին ավարտել է Գորիսի պետական համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով մանկավարժության մագիստրոսի աստիճան, իրավագիտություն մասնագիտությամբ:2018 թվականին ավարտել է ՀՀ Արդարադատության ակադեմիան:2018թ. նոյեմբերի 29-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Ամուսնացած է: