Կարեն Օլեգի Մելքումյան

Կարեն Օլեգի Մելքումյան

Ծնվել է 1984 թվականի հունվարի 25-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 2000 թվականին ավարտել է Ստեփանակերտ քաղաքի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 2007 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժինը և ստացել իրավաբանի որակավորում ու մագիստրոսի աստիճան: 2002-2004 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում` որպես դասակի հրամանատարի տեղակալ` կրտսեր սերժանտ կոչումով: 2005-2008 թվականներին աշխատել է «Հուստինիան իրավաբանական» ընկերություն ՓԲԸ-ում` որպես իրավախորհրդատու և փոխտնօրեն, միաժամանակ` «Հուստի» ՓԲԸ-ում` որպես իրավաբան:  2008-2012 թվականներն աշխատել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունում` որպես օպերատիվ հետախուզության վարչության հարկային հանցագործությունների դեմ պայքարի բաժնի հետաքննիչի պաշտոնակատար, հետաքննիչ, օպերատիվ հետախուզության վարչության օպերատիվ հետախուզության վերլուծության և դիտարկումների բաժնի ավագ օպեր-լիազոր, իրավաբանական բաժնի «Գ» խմբի առաջատար մասնագետ-իրավաբան, համատեղելով իրավաբանական բաժնի պետի պարտականությունները, իրավաբանական բաժնի պետ, մասնագետ-իրավաբան:  2012 թվականի մայիսի 21-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2018թ. հուլիսի 31-ից ընտրվել է  ԱՀ դատավորների ընդհանուր ժողովի  էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ՝ 4 տարի ժամկետով : Ամուսնացած է: Ունի երեք զավակ: