Մհեր Սլավիկի Ստեփանյան

Մհեր Սլավիկի Ստեփանյան

Ծնվել է 1978 թվականի ապրիլի 22-ին, ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Խաչեն /նախկինում Սեյդիշեն/ գյուղում: 1995 թվականին ոսկե մեդալով ավարտել է Խաչեն գյուղի միջնակարգ դպրոցը: 1995-1998 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:  2000 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետը իրավագիտության բաժնի բակալավրիատը, 2002 թվականին նույն համալսարանի մագիստրատուրան` իրավագիտություն մասնագիտությամբ և ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրոսի աստիճան: 1999-2002 թվականներին աշխատել է ԼՂՀ արդարադատության պետվարչության հարկադիր կատարման ծառայությունում`որպես հարկադիր կատարող: 2002-2008 թվականներին աշխատել է ԼՂՀ առաջին ատյանի դատարանում`որպես դատավորի օգնական: 2008-2009 թվականներին աշխատել է ԼՂՀ վերաքննիչ դատարանում` որպես աշխատակազմի ղեկավար: 2009 թվականի հունվարի 22-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 2014 թվականի մարտի 19-ին ԼՂՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: Ամուսնացած է: Ունի երեք երեխա: