Կարեն Բորիսի Ղարայան
Ծնվել է 1964 թվականի հուլիսի 25-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1981 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ դպրոցը: 1981-1983 թվականներին աշխատել է Ստեփանակերտի էլեկտրո-տեխիկական գործարանում` որպես ֆրեցերագործ: 1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1985 ընդունվել է Ադրբեջանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և 1990 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1990-1992 թվականներին աշխատել է Ստեփանակերտի պետական նոտարական գրասենյակում`որպես պետնոտար: 1992-1994 թվականներին աշխատել է ԼՂՀ զինվորական տրիբունալում`որպես նախագահ, արդարադատության մայոր: 1995-1997 թվականներին աշխատել է Ստեփանակերտի իրավաբանական կոնսուլտացիայում`որպես վարիչ: 1997-1998 թվականներին աշխատել է ԼՂՀ դատախազության կենտրոնական մարմնում` որպես դատախազ-քրեագետ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական: 1998-1999 թվականներին աշխատել է ԼՂՀ Պետական հարկային վարչության համակարգում` որպես իրավաբանական և օպերատիվ վարչության պետ, այնուհետև մաքսային հսկողության բաժնի պետ: 1999-2002 թվականներին հանդիսացել է ԼՂՀ փաստաբանների միության անդամ,փաստաբան: 2002 թվականի փետրվարի 6-ին ԼՂՀ Ազգային Ժողովի կողմից նշանակվել է ԼՂՀ Գերագույն դատարանի դատավոր: 2009 թվականից մինչև 2012 թվականը հանդիսացել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: 2012 թվականի հոկտեմբերի 31-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ: ԼՂՀ Նախագահի 2016թ. օգոստոսի 30-ի հրամանագրով պարգևատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով: 2018թ. փետրվարի 28-ին ԱՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Գերագույն դատարանի դատավոր: Ամուսնացած է: Ունի երկու երեխա: