Հրայր Արտեմի Աբրահամյան

Հրայր Արտեմի Աբրահամյան

Ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 24-ին, ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1996 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 136 միջնակարգ դպրոցը: 2002 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան, իսկ 2005 թվականին` ասպիրանտուրան: 2011 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսա-իրավաբանական ֆակուլտետը` ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան: 2005-2006 թվականների ընթացքում ծառայել է ԼՂՀ պաշտանության բանակում: 2000-2002 թվականներին աշխատել է ՀՀ «Կենսատեխնոլոգիա» ԳՀ ինստիտուտում, որպես` իրավախորհրդատու: 2002-2005 թվականներին աշխատել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական վարչությունում /հետագայում` ծառայություն/, որպես` գործերի կառավարիչ, այնուհետ` իրավաբանական խմբի ղեկավար: 2006-2008 թվականներին աշխատել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունում, որպես` իրավաբանական բաժնի պետ: Ունի հարկային ծառայության ավագ լեյտենանտի հատուկ կոչում: 2008 թվականի հունիսի 19-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր: 2015թ. հունվարի 20-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով: 2018թ. մայիսի 31-ին ԱՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Գերագույն դատարանի դատավոր:

2015թ. հուլիսի 22-ից մինչեւ 2018թ. հուլիսի 31-ը հանդիսանում էր ԱՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ:

Ամուսնացած է: Ունի երեք դուստր: