Լիլյա Ռաֆայելի Ավանեսյան

Լիլյա Ռաֆայելի Ավանեսյան

Ծնվել է 1958 թվականի հունվարի 3-ին, ԼՂԻՄ Մարտունի քաղաքում:  1974 թվականին գերազանցությամբ ավարտել է Մարտունու միջնակարգ դպրոցը: 1974 թվականի նոյեմբերի 17-ին աշխատանքի է ընդունվել Մարտունու շրջանային ժողովրդական դատարանում` որպես դատական նիստերի քարտուղար: 1982 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ու ստացել իրավաբանի որակավորում: 1978-1997 թվականներին աշխատել է Մարտունու պետական նոտարական գրասենյակում` որպես պետնոտար: 1991-1992 թվականներին համատեղության կարգով կատարել է Մարտունու շրջժողդատավորի պարտականությունները:  1997-2002 թվականներին աշխատել է Մարտունու շրջանի դատավորի պաշտոնում: 2003 թվականին նշանակվել է ԼՂՀ արդարադատության նախարարության դատական մարմինների բաժնի պետի, իսկ 2004 թվականից` նույն նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոններում: Արդարադատության 3-րդ դասի խորհրդական է: Ունի ԼՂՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: 2008 թվականի հունիսի 19-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր: Արցախյան ազատամարտում զոհված և հետմահու «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված ազատամարտիկի այրի է: Ունի հինգ երեխա: