Կարեն Սմբատի Սաղյան
Ծնվել է 1978 թվականի մարտի 1-ին, ԼՂԻՄ Մարտունի քաղաքում: 1995 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1995 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1997 թվականին տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որն էլ ավարտել է 1999 թվականին: 1995-1997 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում: 1999-2003 թվականներին աշխատել է ԼՂՀ անվտանգության խորհրդի աշխատակազմի իրավաբանական բաժնում` որպես մասնագետ: 2002 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել մագիստրոսի աստիճան: 2003-2006 թվականներին աշխատել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականի պաշտոնում: 2006-2008 թվականներին աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության ներման և քաղաքացիության հարցերի բաժնի վարիչի պաշտոնում: ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ և այդ պաշտոնը զբաղեցրել է 2005-2008 թվականների ընթացքում: 2008 թվականի հունիսի 19-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր: 2009 թվականի մարտի 13-ին ԼՂՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: 2014 թվականի մարտի 19-ին վերընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: 2022 թվականի դեկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ: 2022 թվականի դեկտեմբերի 27-ին ընտրվել է ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ։ Ամուսնացած է: Ունի երկու որդի: