Հասմիկ Պարֆիոնի Խաչատրյան

Հասմիկ Պարֆիոնի Խաչատրյան

Ծնվել է 1963 թվականի փետրվարի 12-ին, ՀՀ Սիսիան քաղաքում: 1980 թվականին գերազանցությամբ ավարտել է Սիսիանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1988 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժինը:  1988-1991 թվականներին աշխատել է Զանգեզուրի “Ավտոտեխսպասարկում” արտադրական միավորումում` իրավախորհրդատու: 1991-2008 թվականներին հանդիսացել է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան: 2001 թվականին փաստաբանական գործունեության բնագավառում դրսևորած անբասիր վարքի և բարեխիղճ աշխատանքի համար պարգևատրվել է պատվոգրով: 2001 թվականին, որպես փաստաբան, մասնակցել է Կրթության Զարգացման Ակադեմիայի և USAID-ի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին` ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Մայամի քաղաքում: 2002-2008 թվականներին ընդգրկված է եղել ՀՀ Դատավորների թեկնածուների պաշտոնեական պիտանելիության ցուցակում: 2006-2007 ուսումնական տարում դասավանդել է Եվրոպական կրթական ակադեմիայում` որպես իրավունքի դասախոս: 2008 թվականի հունիսի 19-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր: 2009 թվականի մարտի 13-ին ԼՂՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: 2010 թվականի հունիսի 22-ին “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Դատավորներ” հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովի կողմից ընտրվել է Կազմակերպության նախագահ: 1994-2003 թվականներին դասավանդել է Սիսիանի հումանիտար քոլեջում` որպես իրավագիտական առարկանների դասախոս: 2007 թվականի սեպտեմբերից առ այսօր դասախոսում է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավունքի ամբիոնում: 2014 թվականի մարտի 19-ին  վերընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: 2014 թ. դեկտեմբերի 18-ին վերընտրվել է Դատավորների միության նախագահ: Ամուսնացած է: 2018 թվականի ապրիլի 19-ին ԱՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Գերագույն դատարանի դատավոր: Ունի երկու դուստր: