Կարեն Սմբատի Սաղյան

Կարեն Սմբատի Սաղյան

Ծնվել է 1978 թվականի մարտի 1-ին, ԼՂԻՄ Մարտունի քաղաքում:  1995 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:  1995-1997 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում:  1999-2003 թվականներին աշխատել է ԼՂՀ անվտանգության խորհրդի աշխատակազմի իրավաբանական բաժնում` որպես մասնագետ:  2002 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և ստացել մագիստրոսի աստիճան:  2003-2006 թվականներին աշխատել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականի պաշտոնում:  2006-2008 թվականներին աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության ներման և քաղաքացիության հարցերի բաժնի վարիչի պաշտոնում:  ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ և այդ պաշտոնը զբաղեցրել է 2005-2008 թվականների ընթացքում:  2008 թվականի հունիսի 19-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր: 2009 թվականի մարտի 13-ին ԼՂՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ ընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: 2014 թվականի մարտի 19-ին  վերընտրվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: Ամուսնացած է: Ունի երկու որդի: