Այսօր` սեպտեմբերի 12-ին, կայացավ Արցախի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը, որը նախագահում էր ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը:
Ժողովին ԱՀ 26 դատավորներից ներկա էին 23-ը, 3-ը հարգելի պատճառներով բացակա էին:
Ժողովի օրակարգում ԱՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի նոր անդամի ընտրության հարցն էր. լրացել է հանձնաժողովի անդամ Արթուր Աբրահամյանի լիազորությունների ժամկետը:
Գաղտնի քվեարկության արդյունքում 23:0 ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովի նոր անդամ ընտրվեց ԱՀ Գերագույն դատարանի դատավոր Հրայր Աբրահամյանը:
Գերագույն դատարանի նախագահը, շնորհավորելով եւ միաժամանակ արդյունավետ աշխատանք մաղթելով Հրայր Աբրահամյանին ՝ հույս հայտնեց, որ հանձնաժողովը քիչ դժգոհություններ կստանա դատավորների գործունեության եւ կարգապահության վերաբերյալ: