Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ  ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՑԿԱՑՎԵԼԻՔ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳՐԱՎՈՐ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՎԱՅՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 89-րդ հոդվածի 3-րդ մասը՝ տեղեկացվում է, որ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու 2019 թվականի հոկտեմբերի 21-ին, ժամը 10:00-ին՝ Արցախի Հանրապետության Գերագույն դատարանի նստավայրում:

Արցախի Հանրապետության դատական օրենսգրքի 90-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջարկվում է իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին՝ որակավորման գրավոր քննությանը ներկա լինելու համար, մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ, համապատասխան հայտ ներկայացնել Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհուրդ:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ