Կայացավ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգման գրավոր քննություն


Այսօր՝ 2019 թվականի հոկտեմբերի 21-ին, ԱՀ Գերագույն դատարանի դատական նիստերի դահլիճում անցկացվեց դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգման գրավոր քննություն, որին մասնակցելու համար հայտ է ներկայացրել մեկ թեկնածու: Քննության ավարտից անմիջապես հետո, օրենքով սահմանված կարգով, ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ ձևավորվեց գնահատման հանձնաժողով: Հանձնաժողովի կողմից գրավոր քննության արդյունքների ամփոփումից հետո հավակնորդի ստացած միավորները անհապաղ հրապարակվելու են դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում: