Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԿԱԶՄՄԱՆ ՄԱՍԻՆ

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման մասին:

Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու նպատակով կարող են դիմել՝

1) առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում առնվազն երեք տարվա մասնագիտական փորձառություն ունեցող այն դատավորը, ով չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.

2) վերջին ութ տարվա ընթացքում առնվազն հինգ տարի առաջին ատյանի դատարանի դատավոր աշխատած նախկին դատավորը, ով չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով.

3) վերջին ութ տարվա ընթացքում առնվազն երեք տարի վերաքննիչ դատարանի դատավոր, Գերագույն դատարանի դատավոր աշխատած նախկին դատավորը, ով չունի կարգապահական տույժ` նկատողության կամ խիստ նկատողության ձևով:

Սույն հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում, հայտարարության 1-3-րդ կետերում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար կարող են Բարձրագույն դատական խորհրդին ներկայացնել դիմում: Առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու դիմումը ներառում է նաև դիմում ներկայացրած անձի գործունեության գնահատման պահանջ:

Հայտարարության 2-րդ և 3-րդ կետերում նշված անձինք առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար դիմումին կցում են նշված պաշտոնում նախկինում աշխատած լինելու վերաբերյալ փաստաթղթերը:

Դիմումները ներկայացնել մինչև սույն թվականի նոյեմբերի 14-ը ներառյալ, Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտ՝ ք.Ստեփանակերտ, Ազատամարտիկների 42 հասցեով:

        Արցախի Հանրապետության

Բարձրագույն դատական խորհուրդ