Սրբուհի Գրիգորիի Արզումանյան

Սրբուհի Գրիգորիի Արզումանյան

Ծնվել է 1979 թվականի հոկտեմբերի 9-ին, Ստեփանակերտ քաղաքում, ծառայողի ընտանիքում: 1996 թվականին գերազանցությամբ ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժինը: 2000-2002 թվականներին մագիստրատուրայում ուսանելուն զուգահեռ, դասավանդել է Արցախի պետական համալսարանի վարժարանում: 2000 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին աշխատել է ԼՂՀ հարկային պետական վարչության օպերատիվ-իրավաբանական վարչությունում` որպես ավագ օպերլիազոր-իրավաբան: 2001 թվականի մայիսից մինչև 2004 թվականի փետրվար ամիսն աշխատել է Ստեփանակերտի քաղաքապետարանում` սկզբում որպես բնակարանային բաժնի մասնագետ,ապա` ընդհանուր բաժնի վարիչ: ԼՂՀ Նախագահի հրամանագրով 2004 թվականի փետրվարի 14-ին նշանակվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ: Նույն պաշտոնում վերանշանակվել է 2007 թվականին: ԼՂՀ վարչապետի 2008 թվականի հունվարի 10-ի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ: ԼՂՀ վարչապետի 2011 թվականի սեպտեմբերի 1-ի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, իրավաբանական վարչության պետ,և ԼՂՀ Նախագահի հրամանագրի համաձայն`2011 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2012 թվականի հունվարի 24-ը միաժամանակ կատարել ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատարի պարտականությունները: 2012 թվականի դեկտեմբերից մինչև 2013 թվականի հուլիս ամիսը զբաղեցրել է  ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը: ԼՂՀ Նախագահի հրամանագրերով 2012 թվականի փետրվարի 2-ին նշանակվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի իրավաբան անդամ, ԼՂՀ Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ: 2012 թվականի փետրվարի 6-ից ԼՂՀ Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի անդամ է: 2013 թվականի  հուլիսի 15-ին  ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, հուլիսի 16-ին ընտրվել  ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ: