Արայիկ Լյովայի Լազարյան

Արայիկ Լյովայի Լազարյան

Ծնվել է 1981 թվականի մարտի 18-ին Բաքու քաղաքում: 1997 թվականին ավարտել է Ստեփանակերտի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 2001 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժինը: 2001-2003 թվականներին ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում: 2003-2008 թվականներին աշխատել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես գլխավոր իրավաբան: 2008 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում` որպես իրավաբանական բաժնի վարիչ: 2008 թվականի հոկտեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ: 2009 թվականի մարտի 10-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի անդամ: 2014 թվականի մայիսի 30-ին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: ՈՒնի քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան: Ամուսնացած է: Ունի երկու երեխա: