Արսեն Սամվելի Սառաջյան

Արսեն Սամվելի Սառաջյան

Ծնվել է 1986 թվականի մայիսի 27-ին Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղում: 1993-2003 թվականներին հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 2003 թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի իրավագիտություն բաժինը: 2004-2006 թվականներին ծառայել է պաշտպանության բանակի շարքերում: 2009 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավագիտություն բաժինը և նույն թվականին ընդունվել Արցախի պետական համալսարանի մագիստրատուրա՝ քրեաիրավական մասնագիտացմամբ, որն ավարտել է 2011 թվականին: 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում բաժինը և ստացել հանրային կառավարման մագիստրոսի աստիճան: 2008 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին աշխատել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որպես դատական նիստերի քարտուղար: 2010 թվականի հունվարի 11-ից աշխատել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետաիրավական բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ: 2011 թվականին նշանակվել է նույն բաժնի առաջատար մասնագետի պաշտոնում: 2012 թվականին վերանշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության իրավական վերլուծությունների բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում: 2014 թվականին նշանակվել է նույն բաժնի վարիչի պաշտոնում: 2015-2017 թվականներին հանդիսացել է ԼՂՀ արդարադատության խորհրդի իրավաբան անդամ: 2017 թվականին նշանակվել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետի տեղակալ: 2019-2021 թվականներին աշխատել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, որպես դեպարտամենտի ղեկավար: 2021 թվականի մայիսի 19-ից առայսօր զբաղեցնում է ԱՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը: Ունի քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:ԱՀ Նախագահի 2018 թվականի օգոստոսի 30-ի ՆՀ-97-Ա հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: 2022 թվականի դեկտեմբերի 22-ին ԱՀ Ազգային ժողովի ԱԺՈ-214-7 որոշմամբ  նշանակվել է Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Ամուսնացած է, ունի երեք երեխա: