Արսեն Սամվելի Սառաջյան

Արսեն Սամվելի Սառաջյան

Ծնվել է 1986 թվականի մայիսի 27-ին Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղում: 2003 թվականին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 2009 թվականին ավարտել է  Արցախի պետական համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավագիտություն բաժինը: 2011 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի մագիստրատուրան՝ քրեաիրավական մասնագիտացմամբ: 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում բաժինը և շնորհվել է հանրային կառավարման մագիստրոսի աստիճան: 2004-2006թթ. ծառայել է պաշտպանության բանակի շարքերում: 2008 թվականի հուլիսից մինչև սեպտեմբեր ամիսներին աշխատել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որպես դատական նիստերի քարտուղար: 2010 թվականի հունվարի 11-ից մինչև 2012 թվականն աշխատել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետաիրավական բաժնում` սկզբում որպես առաջին կարգի մասնագետ, այնուհետև` առաջատար մասնագետ: 2012 թվականին վերանշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ԼՂՀ վարչապետի վերահսկողական ծառայության իրավական վերլուծությունների բաժնի գլխավոր մասնագետրի պաշտոնում: 2014 թվականին նշանակվել է նույն բաժնի վարիչի պաշտոնում:  2015 թվականի դեկտեմբերի 23-ից ԼՂՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է ԼՂՀ արդարադատության խորհրդի իրավաբան անդամ: Ունի քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան: Ամուսնացած է: Ունի երկու երեխա: