2020թ. պետբյուջեի քննարկման ժամանակ ներկայացվել է Դատական համակարգին հատկացվող գումարը

2020թ. պետբյուջեի քննարկման շրջանակներում այսօր ԱՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի    ու պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների  համատեղ նիստը, որտեղ քննարկվեց նաեւ պետական բյուջեի մասին օրինագծով դատական համակարգի պահպանման ծախսերի մասին հարցը:

ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը  ներկայացնելով դատական համակարգի 2020թ. բյուջեն նշել է, որ 10,4  տոկոսով  աճել է համակարգին հատկացվող գումարը, ինչը պայմանավորված է  աշխատանքի վարձատրության ավելացմամբ:

Համակարգին հատկացվող գումարի 88 տոկոսը կազմում է  աշխատավարձի ֆոնդը, մյուս մասն ուղղված է համակարգի բնականոն գործունեության  ապահովմանը:

2019թ. բյուջեի համեմատ ավելացել են  էներգետիկ ծառայությունների, կապի, վարչական ծառայությունների եւ համակարգչային  ծառայությունների ծախսերը: Գալիք տարում նախատեսվում է նաեւ  դատական համակարգի աշխատակազմի մասնագիտական զարգացմանն ուղղված ծառայողների վերապատրաստում:

Ընթացիկ տարվա բյուջեի համեմատ  նվազել են ՝ գույքի եւ սարքավորումների վարձակալության ծախսերը, գործուղումների եւ շրջագայությունների, ինչպես նաեւ այլ մեքենաների եւ սարքավորումների ձեռք բերման ծախսերը: