ԱՀ Սահմանադրության 29-րդ և 137-րդ հոդվածներին համապատասխանության հարցի որոշումը կհրապարակվի 2020թ. հունվարի 14-ին

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «առնվազն տասը տարի» և «մինչև 2014 թվականի հուլիսի 01-ը» ձևակերպումների մասով ԱՀ Սահմանադրության 29-րդ և 137-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Գերագույն դատարանի որոշումը կհրապարակվի 2020թ. հունվարի 14-ին ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /վարչական դատարան/ դիմումի հիման վրա՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ԼՂՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «առնվազն տասը տարի» և «մինչև 2014 թվականի հուլիսի 01-ը» ձևակերպումների մասով ԱՀ Սահմանադրության 29-րդ և 137-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով այսօր տեղի ունեցավ Գերագույն դատարանի նիստը: Գերագույն դատարանը հեռացավ խորհրդակցության՝ որոշում կայացնելու համար, որը կհրապարակվի 2020թ. hունվարի 14-ին ժամը 11:00-ին: