
Հարգելի ընկերներ, Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ գալիք Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Ցանկանում եմ, որ գալիք 2020 թվականը լինի խաղաղության, հետաքրքիր ձեռքբերումների և նվաճումների տարի: Թող ձեր աշխատասիրությունն ու նպատակասլացությունը, սկզբունքայնությունն ու անկոտրուն կամքն առաջընթացի և երազանքների իրագործման հիմք հանդիսանան՝ մեր անկախ պետության հզորացման գործում:
Խաղաղ, բարեկեցիկ և երջանիկ տարի բոլորիս:
Արցախի Հանրապետության
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գ.Գրիգորյան