
Սիրելի հայրենակիցներ, ԱՀ Դատական համակարգի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ:
Թող 2020-ը նվիրական իղձերի իրականացման, առողջության եւ նվաճումների տարի լինի, բոլորիս ընտանիքներում տիրի սերն ու ներդաշնակությունը:
Եւս մեկ անգամ շնորհավորելով ամենալուսավոր տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն , համերաշխություն եւ ամուր սահմաններ մեր հայրենիքին:
Թող 2020-ը նշանակալի ձեռքբերումներով առանձնանա մեր երկրի համար:
ԱՀ Գերագույն դատարանի նախագահ Ն.Նարիմանյան