2020 թվականի փետրվարի 7-ին, տեղի է ունեցել ԱՀ Բարձրագույն դատական խորհուրդի նիստ, որտեղ քննարկվել է Արցախի Հանրապետության վերաքննիչ դատարանի դատավորների՝ Արցախի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդին հասցեագրված հաղորդումը եւ ԱՀ դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգումների հարցը:
2020թ. ՝ «Facebook» սոցիալական ցանցում 03.02.2020թ. ժամը 22:52-ին Erik Beglaryan օգտատիրոջ գրառման վերաբերյալ ԱՀ Բարձրագույն դատական խորհրդը ընդունեց ԱՀ փաստաբանների պալատ միջնորդությամբ դիմելու որոշում՝ Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան Էրիկ Բեգլարյանին պատասխանատվության ենթարկելու հարցը քննարկելու համար:
Նույն նիստում ԱՀ Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց դատավորների թեկնածուների ցուցակի արտահերթ համալրման նպատակով որակավորման ստուգումների քննական հարցերի, ինչպես նաեւ հոգեբանական թեստի մշակման համար մասնագիտացված կազմակերպություն եւ մասնագետ ընտրել: