Արցախի Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկության օրը՝ 2020թ. մարտի 31–ին, Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (Վարչական դատարան) ներկայացվել է ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ 21 հայցադիմում, որից 13–ը՝ Ստեփանակերտ քաղաքից, 5–ը՝ Քաշաթաղի, 2–ը՝ Մարտակերտի, 1–ը՝ Մարտունու շրջաններից: Ընտրական գործերից 15–ը վերաբերում է Արցախի Հանրապետության տարածքից դուրս (ք.Երևան) կազմված ընտրողների ցուցակում ընդգրկվելու և ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու, իսկ 6–ը՝ Արցախի Հանրապետության որևէ համայնքում հաշվառում չունենալու հետ կապված վեճերին:

Ներկայացված բոլոր հայցադիմումները բավարարվել են: