Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է փակ մրցույթ` Դեպարտամենտի մամլո քարտուղարի (այսուհետ` Մամլո քարտուղար) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար (կոդ՝ ԴԴ-3.1-7):
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն կրթություն, դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում, բացառությամբ Արցախի Հանրապետության համայնքի ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, գրական հայերենի պատշաճ իմացություն և առնվազն մեկ օտար լեզվի իմացություն :
Մամլո քարտուղարը՝
— լուսաբանում է Արցախի Հանրապետության դատարանների և Դեպարտամենտի գործունեությունը,
— Արցախի Հանրապետության դատարանների և Դեպարտամենտի գործունեության վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ,
— ապահովում է Արցախի Հանրապետության դատարանների նախագահների, Դեպարտամենտի ղեկավարի և Արցախի Հանրապետության դատական ծառայողների կապը զանգվածային լրատվության միջոցների հետ,
-կազմակերպում է մամուլի ասուլիսներ, հարցազրույցներ, ինչպես նաև լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ,
-կազմում է լրատվության միջոցների, այդ թվում`մամուլի ամենօրյա տեսություն, ինչպես նաև ինտերնետի միջոցով ուսումնասիրում օտարերկրյա թերթերի ու գործակալությունների նյութերը, դրանց հիման վրա պատրաստում ամենօրյա տեսություններ,
-իրականացնում է դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում նյութերի տեղադրման և սրբագրման աշխատանքները, ինչպես նաև ապահովում է կայքի պատշաճ աշխատանքը:
Մամլո քարտուղարն ունի «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):
Մրցույթը կկայանա 2020թ. մայիսի 25-ին, ժամը 15.00-ին:
Մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող դատական ծառայողները, ինչպես նաև «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:
Մրցույթին մասնակցելու համար դատական ծառայողները պետք է ներկայացնեն գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ