ԱՀ դատական դեպարտամենտը հայտարարում է փակ մրցույթ` Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի (Մարտակերտի շրջան) դատարանի դատավորի օգնականի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Արցախի Հանրապետության դատական դեպարտամենտը հայտարարում է փակ մրցույթ` Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի (Մարտակերտի շրջան) դատարանի (այսուհետ` Դատարան) դատավորի օգնականի (այսուհետ` Դատավորի օգնական) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար    (կոդ՝ ԴԴ-3.1-29.7) :

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` բարձրագույն իրավաբանական կրթություն, իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն և գրական հայերենի պատշաճ իմացություն:

 Դատավորի օգնականը`

 -Դատավորի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն,

 -ուսումնասիրում և վերլուծում է իրավական խնդիրներն ու հարցերը, նախապատրաստում առաջարկություններ,

 -կազմում է դատական ակտերի, նամակագրության և այլ փաստաթղթերի նախագծեր,

 -հետևում է դատական ծանուցագրերի իրականացման աշխատանքներին,

 -դատական նիստի ավարտից հետո ստուգում է դատական նիստի արձանագրության պատշաճ կազմումը,

 -ուսումնասիրում է բողոքները, ներկայացված բոլոր փաստաթղթերը, ապացույցներն ու դրանց նկատմամբ կիրառելի իրավական ակտերը,

 -Դատավորի հանձնարարությունների կատարման հետ կապված դժվարությունների կամ մեծածավալության դեպքերում Դատարանի աշխատակազմի ղեկավարի համաձայնությամբ ներգրավվում է այլ դատական ծառայողների,

 — կատարում է Դատավորի այլ հանձնարարություններ:

 Դատավորի օգնականն ունի «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքով, Դատարանի աշխատակազմի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություներ(սահմանափակումներ):

            Մրցույթը կկայանա 2020թ. մայիսի 26-ին, ժամը 11.00-ին:

Մրցույթին կարող են մասնակցել տվյալ թափուր պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջներին համապատասխանող դատական ծառայողները, ինչպես նաև «Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:

                        Մրցույթին մասնակցելու համար դատական ծառայողները պետք է ներկայացնեն գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով:

 Դիմումների ներկայացման վերջնաժամկետը մրցույթի մասին հայտարարության հրապարակման 15-րդ օրն է: 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

        ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ