
Նոր կորոնավիրուսի տարածումը Հանրապետությունում կանխարգելելու եւ հանրային առողջությունը հնարավորինս պաշտպանելու համար, միաժամանակ հարգելով Սահմանադրությամբ երաշխավորված մարդու դատական պաշտպանության եւ արդար դատաքննության հիմնարար իրավունքները՝ ԱՀ դատական դեպարտամենտը խնդրում եւ հորդորում է քաղաքացիներին՝ դատարան ներկայանալ դիմակով: Ստեփանակերտում դատարանների շենքերի մուտքերի մոտ ամեն օր իրականացվում է դատարկան համակարգի աշխատակիցների եւ քաղաքացիների ջերմաչափում եւ ձեռքերի ախտահանում, սակայն այս միջոցառումները պետք է համակցված իրականցվեն նաեւ դատարանների շրջանային նստավայրերում, ուստի սիրելի քաղաքացիներ ՝ անպայման դատարան ներկայացեք դիմակով, դատական նիստերի ժամանակ հնարավորինս պահպանեք սոցիալական հեռավորություն: Ապահովելով մեր անվտանգությունը՝ ապահովում ենք նաեւ բոլորի անվտանգությունը: