Դատարաններում իրականացվել են ախտահանման աշխատանքներ

  Համավարակի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների շրջանակներում օրերս ախտահանվել է ԱՀ Գերագույն դատարանի եւ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանների շենքերն ու նիստերի դահլիճները: ԱՀ դատական համակարգը միտված է մեր երկրում պահպանել Սահմանադրությամբ երաշխավորված մարդու դատական պաշտպանության եւ արդար դատաքննության հիմնարար իրավունքները, ստեղծված իրավիճակում նաեւ առողջությունը, ուստի դատարաններում պարբերաբար կիրականացվեն ախտահանման աշխատանքներ: Այս ամենով հանդերձ հիշեցնենք, որ ԱՀ պարետի որոշմամբ հունիսի 15-ից փակ շինությունների ներսում պարտավոր ենք դնել դիմակներ՝ ապահովելով մեր եւ մեր դիմացիների առողջությունը: Կիսելով երկրում առկա իրավիճակի հանդեպ մտահոգությունը եւ հնարավորինս փորձելով կանխարգելել համավարակի տարածումը՝ դատական դեպարտամենտը հորդորում է բոլոր քաղաքացիներին՝ դատարան ներկայանալ պաշտպանիչ միջոցներով: