ԱՀ վերաքննիչ դատարանը 12 տարեկան է

12 տարի առաջ այս օրը հիմնվելով՝ վերաքննիչ դատարանը դարձավ Արցախում արդարադատության իրականացման համակարգի անքակտելի մաս:Իր լինելիությամբ վերաքննիչ դատարանը եւս մեկ հնարավորություն տվեց Արցախի քաղաքացուն իր իրավունքները պաշտպանել եռաստիճան դատական համակարգում:Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը շնորհավորական ուղերձ է հղել վերաքննիչ դատարանի գործող եւ նախկին դատավորներին, ովքեր իրենց ավանդն ունեն դատական իշխանության զարգացման ու կայացման գործում եւ մասնավորապես նշել է.«Դատարանի դերը մեծ է օրինականության հաստատման ու մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության ու ամրապնդման գործում Վերաքննիչ եւ վճռաբեկ ատյաններում դատաքննությունն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով, ինչը նվազեցնում է դատական սխալի հավանականությունը: »,- նշել է Ն. Նարիմանյանը: Եւս մեկ անգամ շնորհավորելով վերաքննիչ դատարանին կազմավորման օրվա առթիվ, Նարինե Նարիմանյանը առողջություն եւ հաջողություն է մաղթել վերաքննիչ դատարանի անձնակազմին՝ պատասխանատու եւ բարդ ծառայությունն իրականացնելու համար: