ԲԴԽ նախագահի շնորհավորանքը՝ վերաքննիչ դատարանի օրվա առթիվ

ԱՀ վերաքննիչ դատարանի հարգելի դատավորներ, դատական ծառայողներ, ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ԱՀ վերաքննիչ դատարանի կազմավորման օրվա առթիվ: ԱՀ արդարադատության իրականացման համակարգում վերաքննիչ դատարանը իր կարեւոր դերն ունի եւ անուրանալի է վերաքննիչի անբասիր աշխատանքը՝ մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության գործում: Եւս մեկ անգամ շնորհավորելով օրվա առթիվ, մաղթում եմ՝ եռանդուն աշխատանք ի շահ մեր երկրում օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության:ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ՝ Գայանե Գրիգորյան