ԱՀ օրենսդիր մարմնում հունիսի 18-ին կայացել է ԱԺ պետա-իրավական և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում, ըստ առանձին ոլորտների, ներկայացվել է Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
ԱՀ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը ներկայացնելով Արցախի դատական համակարգի պահպանման ծախսերը նշել է, որ ընդհանուր առմամբ, 2019 թ.-ի պետբյուջեի նախագծով նախատեսվել է 507 միլիոն դրամ: Բյուջեի կատարողականը կազմել է 97.3%: 2019 թ.-ի հաստատված բյուջեում դատական համակարգի աշխատողների աշխատավարձը կազմել է 504 միլիոն 333 հազար դրամ, ինչը կազմում է դատական համակարգին հատկացված գումարի 85.9%-ը: