Տեղի է ունեցել ԼՂՀ դատավորների ընդհանուր ժողով

Մարտի 6-ին ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԼՂՀ դատավորների ընդհանուր ժողովը, որի ընթացքում ամփոփվել են ԼՂՀ դատարանների 2016թ. գործունեության վիճակագրական տվյալները, քննարկվել դատական պրակտիկայի ուսումնասիրման արդյունքները:

Վիճակագրական հաշվետվության համաձայն` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ստացվել է 146 քրեական գործ, որից ավարտվել է 121-ը, 3747 քաղաքացիական գործ, որից ավարտվել է 2707-ը և 416 վարչական գործ, որից ավարտվել է 301-ը:

2015 թվականի համեմատությամբ, Առաջին ատյանի դատարան ստացված քրեական գործերի թիվը մնացել է անփոփոխ, քաղաքացիական գործերի թիվը աճել է 16,6%-ով, վարչական գործերի թիվը` նվազել 15.4%-ով:

Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության ոլորտին ու դատական ակտի կատարման հետ կապված հարցերին վերաբերող 254 միջնորդությունից ավարտվել է 254-ը: Ընդհանուր առմամբ ավարտվել է 375 դատական գործ:

2016թ. դատապարտվել է 134 անձ, որոնցից ազատազրկման ձևով պատիժ է նշանակվել 106, կալանքի ձևով` 6, տուգանքի ձևով` 22 անձի նկատմամբ: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել 75 անձի նկատմամբ: Ազատազրկման ձևով պատիժ է նշանակվել 9 անչափահաս անձի նկատմամբ:

Հաշվետու տարում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և իրացման համար դատապարտվել է 32, գողության համար՝ 39, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու համար՝ 2 անձ:

2016թ. ընթացքում Առաջին ատյանի դատարանը ստացել է 254 միջնորդություն, որը 2015թ. համեմատությամբ ավելացել է 35-ով: 2016թ. ընթացքում պարտավորական իրավահարաբերությունների վերաբերյալ գործերի թիվը, 2015թ. համեմատությամբ, ավելացել է 288-ով, գույքային վեճերի թիվը նվազել է 14-ով, հատուկ վարույթի գործերի թիվը նվազել է 107-ով, ընտանեկան իրավահարաբերությունների վերաբերյալ վեճերով գործերի թիվը մնացել է անփոփոխ:

Հաշվետու տարում Առաջին ատյանի դատարանում ավարտված քրեական գործերով կայացվել է 375 դատական ակտ, որից վերաքննության կարգով բողոքարկվել է 14,7 տոկոսը` 2015 թվականի 12 տոկոսի համեմատ:

2016թ. ընթացքում քրեական գործերով ավարտված վերաքննիչ վարույթների թիվը` 2015թ. համեմատությամբ, ավելացել է 7-ով, բեկանվածների թիվը՝ 10-ով, իսկ անփոփոխ թողնված դատական ակտերի թիվը նվազել է 3-ով:

ԼՂՀ վերաքննիչ դատարանում 2016թ. ընթացքում քրեական գործերով կայացվել է  45 դատական ակտ,  վճռաբեկության կարգով բողոքարկվել  40 %-ը` 2015 թվականի 32 տոկոսի համեմատ, որից 2-ը բեկանվել է:

2016 թվականին քրեական գործերով ԼՂՀ Գերագույն դատարան է ստացվել 20 վճռաբեկ բողոք 18 դատական ակտի դեմ: 2015 թվականի համեմատ բողոքների թիվը աճել է 3-ով:

Առաջին ատյանի դատարանի 3747 քաղաքացիական գործից 407 գործով հայցադիմումը վերադարձվել է, 25 գործով հայցադիմումի ընդունումը մերժվել է, 3315 գործով հայցադիմումն ընդունվել է վարույթ:

2016թ. ընթացքում առաջին ատյանի դատարանում ավարտվել է 2707 գործ, որից 1915-ը պարտավորական, 102-ը գույքային, 358-ը ընտանեկան իրավահարաբերությունների, 286-ը հատուկ վարույթի վերաբերյալ են:

Առաջին ատյանի դատարանում 2016թ. ավարտված 2707 գործերից բողոքարկվել է դատական ակտերի 7,4 տոկոսը՝ 2015 թվականի 5.7 տոկոսի դիմաց, որից բեկանվել է 79-ը:

2016թ. ընթացքում` 2015թ. համեմատությամբ, ԼՂՀ վերաքննիչ դատարանի վարույթում գտնվող գործերի թիվը նվազել է 1-ով, մերժված բողոքների քանակը` 7-ով, իսկ բեկանված դատական ակտերի քանակն ավելացել է 5-ով:

ԼՂՀ վերաքննիչ դատարանի կողմից 2016թ. ընթացքում քաղաքացիական գործերով կայացվել է 153 դատական ակտ, վճռաբեկության կարգով բողոքարկվել  44 %-ը՝ 2015թ. 52 տոկոսի դիմաց, որից բեկանվել է 25-ը:

Գերագույն դատարանում վարույթ ընդունած 36 բողոքը բերվել է 36 դատական ակտի դեմ, որից 10-ը թողնվել է օրինական ուժի մեջ, 8-ը ամբողջությամբ բեկանվել և ուղարկվել է նոր քննության, 3-ը մասնակիորեն բեկանվել և բեկանված մասով ուղարկվել է նոր քննության, 12-ը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է, 2-ը ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանվել է` օրինական ուժ տալով ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատական ակտին, 1 -ն անավարտ էր: Բեկանված 25 դատական ակտերը գործն ըստ էության լուծող դատական ակտեր են:

Հաշվետու տարում Առաջին ատյանի դատարանում ստացված վարչական գործերի թիվը, 2015թ. համեմատությամբ, նվազել է 76-ով: 2016թ. ընթացքում առաջին ատյանի դատարանում ավարտված 301 վարչական գործերից բողոքարկվել է դատական ակտերի 9 տոկոսը՝ 2015 թվականի 8 տոկոսի դիմաց, որից բեկանվել է 12-ը: Վարույթ ընդունված 26 դատական ակտից բեկանվել է 12-ը, 14-ով` բողոքները մերժվել են:

2015թ. համեմատությամբ, ԼՂՀ վերաքննիչ դատարանի վարույթում գտնվող գործերի թիվը նվազել է 11-ով, բեկանված դատական ակտերի քանակն աճել է 4-ով:   ԼՂՀ վերաքննիչ դատարանի կողմից 2016թ. ընթացքում վարչական գործերով կայացված 26 դատական ակտից վճռաբեկության կարգով բողոքարկվել է 58 տոկոսը՝ 2015թ. 42 տոկոսի դիմաց, որից բեկանվել է 4-ը: Բողոքարկված 16 դատական ակտից 12-ը գործն ըստ էության լուծող դատական ակտ է, 4-ը` միջանկյալ դատական ակտ:

Ամփոփելով վիճակագրական տվյալները Գերագույն դատարանի նախագահը ներկայացրել է նաև դատական ակտերի կայունությունը, որի պատկերը հետևյալն է.

ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016թ. դատական ակտերի ընդհանուր կայունությունը կազմել է 95,8 տոկոս:

Առաջին ատյանի դատարանում 2016թ. ընթացքում ավարտված քրեական գործերի կայունությունը կազմել է 94,1 տոկոս, իսկ բողոքարկված գործերի կայունությունը` 60 տոկոս:

ԼՂՀ վերաքննիչ դատարանում ավարտված քրեական գործերի կայունությունը կազմել է 95,5 տոկոս, իսկ բողոքարկված դատական ակտերինը՝ 88,9:

Առաջին ատյանի դատարանում 2016թ. ավարտված քաղաքացիական գործերի կայունությունը կազմել է 97,1 տոկոս, իսկ բողոքարկված դատական ակտերի կայունությունը՝ 60,7:

ԼՂՀ վերաքննիչ դատարանում ավարտված քաղաքացիական գործերի կայունությունը կազմել է 83,7, իսկ բողոքարկված դատական ակտերի կայունությունը` 63,2 տոկոս:

2016թ. ընթացքում առաջին ատյանի դատարանում ավարտված վարչական գործերի կայունությունը կազմել է 96, իսկ բողոքարկված դատական ակտերի կայունությունը` 55,6 տոկոս:

ԼՂՀ վերաքննիչ դատարանում ավարտված վարչական գործերի կայունությունը կազմել է 84,6, իսկ բողոքարկված դատական ակտերի կայունությունը 73,4տոկոս:

Ն.Նարիմանյանն անդրադառնալով դատական պրակտիկայի ուսումնասիրության և ամփոփման արդյունքներին` նշել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտերը հիմնականում համապատասխանում են ԼՂՀ քրեական, վարչական և քաղաքացիական դատավարության օրենսգրքերի պահանջներին: Ն. Նարիմանյանն արձանագրել է նաև այն թերությունները ու բացթողումները, որոնք առկա են գործերի դատաքննության և դատական ակտերի կայացման ընթացքում:

Խոսելով դատական նիստերի պատշաճ կազմակերպման ու անցկացման, դատական նիստի անցկացման մասին կողմերի պատշաճ ծանուցման, դատավարական ժամկետների, ինչպես նաեւ դատավորի վարքագծի կանոնների պահպանման մասին, Գերագույն դատարանի նախագահը նշել է, որ դրանք չպահպանելը անշուշտ բացասական ազդեցություն են թողնում դատական իշխանության հեղինակության եւ արդարադատության որակի վրա, խաթարում դատարանի նկատմամբ հասարակության վստահությունը: