Օրերս տեղի է ունեցել ԱՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության՝ սահմանված ժամկետում փորձաշրջան անցած աշխատակիցների, երդմնակալության արարողությունը:
Երդման պահպանումը դատական կարգադրիչի ծառայողական կարգապահության անքակտելի մասն է, այն առանձնահատուկ իրավական կարգավիճակ ունի եւ միաժամանակ՝ դատական կարգադրիչի վրա է դնում ոչ միայն օրինականության ռեժիմի պահպանման պարտականությունը:
Երդում տալ նշանակում է պատասխանատվությամբ կատարել ծառայողական պարտականությունները, անշեղորեն պահպանել օրինականությունը, կարգապահությունը, բարձր պահել մասնագիտական արժանապատվությունը եւ դատական համակարգի հեղինակությունը:


